Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 ապր 2019 15:34

Տեսանյութ. Մի զարմացեք, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են լինել կասկածյալ, հետո պարզվի՝ անմեղ էին եւ գնան աշխատանքի

Տեսանյութ. Մի զարմացեք, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են լինել կասկածյալ, հետո պարզվի՝ անմեղ էին եւ գնան աշխատանքիԳործադիր մարմնի ներկայացուցիչներն ունեն շատ լիազորություններ, բայց կարող են կատարել գործողություններ, որոնք կասկածելի կթվան, այդ դեպքում պետք է համապատասխան միջոցառումներ կիրառվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին քրեական գործով, որպես կասկածյալ ներգրավելու մասին։
Նրա խոսքով ոչ մի տարօրինակ բան չկա, երբ մարդուն կասկածում են մի գործողության մեջ, հետո հերքում են։

«Մենք պետք է սովորություն դարձնենք, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են լինել կասկածյալ, ապա ապագայում պարզվի, որ նրանք անմեղ էին եւ հաջորդ աշխատանքային օրը գնան աշխատանքի»,–ասաց Ուլիխանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր