ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու          «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար       Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա    

18 ապր 2019 16:50

Զանգահարել թեժ գծին.Սկսվել է վտանգավոր թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկումը

Զանգահարել թեժ գծին.Սկսվել է վտանգավոր թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկումըՀանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու  նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում: Այս մասին տեղեկացանք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Տնտեսվարողներին հորդորում ենք թռչնամիսն ու ձուն ընդունել միայն կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությամբ (Ձև 2, Ձև 5, համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ)), պահպանել այդ մթերքի համար նախատեսված պահման և մակնշման պայմաններին, ինչպես նաև օբյեկտի և տարածքի սանիտարահիգիենիկ վիճակին ներկայացվող պահանջները:
Կոչ ենք անում բոլոր սպառողներին կասկածելի թարմությամբ սննդամթերք նկատելու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) հայտնաբերելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 012 90-60-90 կամ 010 20-60-40 համարներով կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մեր էջին:
Մշտադիտարկման արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր