Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան

Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններ: Հիշյալ փաստերով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում պարզվել է, որ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները: Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո: Ուստի երեք դեպքում էլ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները: Այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ: Նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: