Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

19 ապր 2019 10:42

«Տակից» ցերեկային «փարթիներ»՝ ապրիլի 23-ին, իսկ ՔՊ-ականների երեկոյան մեծ խնջույքը՝ ռեստորանում. «Փաստ»

«Տակից» ցերեկային «փարթիներ»՝ ապրիլի 23-ին, իսկ ՔՊ-ականների երեկոյան մեծ խնջույքը՝ ռեստորանում. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տակից» քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք, որ անցած տարի այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը:

Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ներքին կարգով հանձնարարական է իջեցվել՝ տեղերում ընդմիջման ժամին «ցերեկային փարթիներ» կազմակերպել և մեկ գավաթ շամպայն խմել՝«ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակի մեկամյակը տոնելու համար»:

Թերթին հայտնի է դարձել, որ ՔՊ-ականներն արդեն երեկոյան մեծ խնջույք են նախատեսում երևանյան հայտնի ռեստորաններից մեկում. չի բացառվում, որ քեֆն ավարտվի շքեղ հրավառությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր