Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

19 ապր 2019 12:48

Կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը, կամ էլ այսօրվա իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում

Կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը, կամ էլ այսօրվա իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապումԱյսօր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`  անդրադառնալով երկրի անվտանգության հարցին ասաց, որ վարչապետը Իրանում հայտարարում է, թե Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, բայց ուժային կառույցները որևէ գործողություն չեն իրականացնում, իսկ դա վկայում է, որ կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը և իր պաշտոնին, կամ էլ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում.
«Ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Փաշինյանը լռում է: Ինքը պարտավոր էր անուններ հրապարակել: Եթե պետության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ու երբ ՀՔԾ-ն ում ասես հրավիրում է հարցաքննության և չի կանչում վարչապետին հարցնի, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները նշանակում է, որ կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը և իր պաշտոնին, կամ էլ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Անհնար է՝ մի երկրում պետության ղեկավարը խոսի օտարերկրյա քաղաքական գործակալների մասին և դրան զրո արձագանք լինի»:
Շարմազանովը նաև ավելացրեց, որ Փաշինյանի թիմի շատ հայտնի գործիչներից մեկը նշել է, թե առաջնագծում առկա է մեծ խնդիր. «Սա ես չեմ ասում, սա իրենք են ասել: Սա խայտառակ իրավիճակ է: Ու այսքանից հետո, այս իշխանությունն իրավունք ունի՞ խոսել անվտանգությունից, անվտանգության ամրապնդումից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր