ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

19 ապր 2019 13:13

Տեսանյութ.Արդար քննության դեպքում բոլոր այսօրվա գոռացողները հերթով մտնելու են կամեռան. Ս. Բաբայանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

Տեսանյութ.Արդար քննության դեպքում բոլոր այսօրվա գոռացողները հերթով մտնելու են կամեռան. Ս. Բաբայանը՝ Հոկտեմբերի 27-ի մասինՀոկտեմբերի 27-ի դերակատարը ողջ-առողջ է, չէ՞, դատախազությունը, քննիչները բոլորը տեղում են, թող նոր քննություն սկսեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը:
«Եթե իրոք արդար քննություն սկսեն,  բոլոր նրանք, որ հիմա գոռում են, հերթով մտնելու են կամեռան: Այդ մարդկանցից մի քանիսը այդ տղայի հետ հանդիպել է մինչեւ այդ դեպքերը: Ճշտեք՝ ովքեր են հանդիպել 1999 թվականին, ասեք, որ բանտի դուռը բաց է իրենց համար:

Մարդը (Նաիրի հունանյանը-խմբ) եկել է դրսից եւ շփվել է մի շարք պետական ու քաղաքական գործիչների հետ, ովքեր են եղել այդ մարդիկ, ինչի՞ց են խոսել, ինչ են քննարկել: Հենց այդ հարցերի պատասխանը տան, հերթով տեսնելու ես, որ դրդիչներն էլ իրենք են եղել, թող մտնեն կամերան: Իրենք շատ լավ գիտեն, թե իրենք ով են: Այս ցիրկն էլ, որ խաղում են, փորձում են իրենց արածը գցեն ուրիշի վրա»,-հայտարարեց Բաբայանը՝ հավելելով. «Ինչու էր նա պառլամենտից զանգում ոմանց, ասում՝ եկեք, հավաքվեք, ժողովրդին ոտքի հանեք»:
Մեղրի հարցով ինձ հետ ոչ ոք չի խոսել: Եթե գրվում է, որ Վազգենը գիտեր դրա մասին, նա առաջինը ինձ հետ պետք է քննարկեր: 
«Ես չգիտեմ՝ Վահան Շիրխանյանն ինչ է ասել, անձամբ չեմ կարդացել: Մեղրին 49 կմ հատված ունի, Ղարաբաղի հսկողության տակ 110 կմ է։ Եթե 1999 թվականին բանակցություններ էին ընթանում, ինչպես իրենք են ասում, որ Մեղրիի այդ 49 կմ հատվածը հանձնեն, ես այնտեղ հրամանատար էի, առանց ինձ այդ 100 կմ-ն կարողանալո՞ւ էին հանձնել։ Ինձ հետ պետք է բանակցեին, չէ՞, ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, Մեղրու հարց էլ ընդհանրապես լսած չկամ։ Եթե մի դիպուկահար կրակում է, գալիս ինձ հետ համաձայնեցնում են, կարո՞ղ է Մեղրին հանձնում են՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ինձ հետ նման խոսակցություն չի եղել: Իմ բառերի տակ ոչ մեկին պաշտպանություն մի փնտրեք: Մի փորձեք իրենց խոսակցությունները իմ վզին փաթաթել, ես չկամ այնտեղ»,-ասաց նա:
Սամվել Բաբայանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու Մեղրի հարցով գնալ բանակցությունների, քանի որ Վազգեն Սարգսյանը ՀՀ-ում միայն պաշտպանության նախարար չի եղել , եղել է որոշիչ դեր խաղացող գործիչ:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր