Ռևանշի նոր փուլի սկիզբը. Դավիթ Սանասարյանին հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար

Առաջին հերթին անհրաժեշտ է՝
1) իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմի գործունեությանը,
2) կազմակերպել ամբողջական և համապարփակ անցումային արդարադատություն, որի դիմաց առնվազն պետք է կանգնեն իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իրենց հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության պարագլուխները,
3) իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա՝ պետականությունը քաղցկեղի նման խժռողներին ու քայքայողներին բացահայտելու, կառավարման լծակներից հեռացնելու, պատասխանատվության ենթարկելու և բազմամիլիարդանոց թալանը հետ բերելու համար,
4)կատարել պետական կառավարման համակարգի, առաջին հերթին՝ դատարանների և իրավապահ մարմինների, կազմի և, հարկ եղած դեպքերում՝ կառուցվածքի ու գործառույթների արմատական փոփոխություններ:
Էական նշանակություն ունի անվտանգության մարմինների համակարգի վերակազմակերպումը:
Այսօրվա ԱԱԾ-ն մեր երկիրն իր ճիրաններում պահող հակապետական համակարգի միջնաբերդն ու հիմնական գործիքն է, ուստի այն պետք է վերակազմակերպվի և նրա գործառույթներն ու կառույցները մինչև անվտանգության մարմինների նոր, ազգային համակարգի ձևավորումը պետք է համապատասխանաբար բաշխվեն Պաշտպանության նախարարության, Ոստիկանության և այլ մարմինների վրա:
Միևնույն ժամանակ՝ զբաղեցրած պաշտոններից պետք է հեռացնել ԱԱԾ-ի տնօրենին, տնօրենի տեղակալներին և ԱԱԾ-ի բարձրագույն ու գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց: Այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները պետք է կատարվեն անհապաղ՝ մեկ ընդհանուր փաթեթով:
Վերը նշվածը 2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության մանդատի նվազագույն պահանջն է: Այդ պահանջը չկատարելու պարագայում հեղափոխությունը կձախողվի, իսկ երկիրը կհայտնվի աղետի շեմին»:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն