Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 ապր 2019 16:40

«Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել

«Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձելԱպրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ հրազենային վիրավորումով տեղախված 1996 թվականին ծնված Երևանի «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հայտնի է դարձել ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոներտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Կասկածյալը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 23-ամյա բնակիչ է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում։ Նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ է արձակվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու սեփականատերը առնչություն չեն ունեցել կատարված հանցագործության հետ, պարզապես սպանված ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ կասկածյալը մոտեցել է ավտոմեքենային և իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակոցներ արձակել «Արարատ-2» ֆուտբոլային ակումբի դարպասապահի գլխին։
Ավելի վաղ ոստիկանության ծառայողները պարզել էին, որ կրակոցները հնչել էին ժողովրդին հայտնի «14-ի կռուգի» հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ և Երևանի ոստիկանապետի և դեպքի վայրում հայտնաբերել էին կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել էին հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետևի ապակին վնասված էր և կային տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ էին կրակոցները հնչել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր