Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

19 ապր 2019 19:00

Տեսանյութ. Վստահ եմ, որ ժողովրդի վրա կրակելու հրամանը չի եղել Քոչարյանից, մնացածը դուք մտածեք

Տեսանյութ. Վստահ եմ, որ ժողովրդի վրա կրակելու հրամանը չի եղել Քոչարյանից, մնացածը դուք մտածեքՀայացք մամուլի ակումբում Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը խոսեց ներքին և արտաքին քաղաքականություն, Արցախյան հիմնահարցի շուրջ: 
Սամվել Բաբայանը կարծում է, որ Արցախի Հանրապետության ներգրավումը բանակցություններում ճիշտ է, բայց այս շրջանում այն անհնարին է. «Միանշանակ` Ադրբեջանը չի համաձայնելու, դա խնդիր է, որը պետք է լուծվի։ Ամեն դեպքում ես միշտ իմ դիրքորոշման մեջ ասել եմ, որ Ղարաբաղը պիտի մասնակցի, բայց այս փուլում ես չեմ պատկերացնում»։
Սամվել Բաբայանը դեռ չգիտի` մասնակցելո՞ւ է 2020 թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններին. «Հասարակության հետ դեռ հանդիպումներ ունեմ, փորձում եմ ճշտել ժողովրդի դիրքորոշումը, ինչքանով են ընդունում, ինչքանով ոչ։ Նոր դրանից հետո ստորագրահավաք կլինի, պարզելու՝ մենք մասնակցելո՞ւ ենք, թե՝ ոչ»։
Պատճառաբանությունները, թե ինքը չի կարող մասնակցել ընտրություններին՝ Սամվել Բաբայանը տեղին չի համարում։ Կարծում է, որ Արցախի այսօրվա իշխանությունը խոչընդոտում է, որ նա մասնակցի եկող ընտրություններին, քանի որ վերջինիս մասնակցության պարագայում մրցակցությունն ուժեղ է լինելու. «Այսօրվա գործող իշխանության ղեկավարը 1999 թ. եկել է Մոսկվայից, 2007-ին ո՞նց է դարձել Ղարաբաղի նախագահ, 10 տարվա կացություն կա՞։ Ոստիկանությունը գրում է՝ ժամանակ առ ժամանակ եկել է, գնացել է, ես էլ եմ ժամանակ առ ժամանակ Ղարաբաղ գնացել, եկել»։
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Սամվել Բաբայանը նշեց «Մարտի 1-ին եղել է 10 սպանություն, ճի՞շտ է, մեզ պետք է, թե էդ սպանությունները ով է հրահանգ տվել, ով կատարել և ոնց է եղել։ Կա՞ որևէ բան էդ հատվածով, որ բացահայտվել է, չկա, համենայն դեպս, ես չգիտեմ, ոչ էլ որևէ մեկը ձերբակալվել է, կամ՝ ո՞վ է էդ հրամանը տվել Ներքին գործերի նախարարին կամ այլ ուժերին, որ ժողովրդի վրա կրակեն, չի երևում։ Ապա այս դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից եք խոսում»,- ասաց Սամվել Բաբայանը: 
Ըստ նրա՝ մինչև այս հարցերը չունենան հստակ պատասխաններ, ձևական է խոսել «Մարտի 1»-ից։ 
Լրագրողների ճշտող հարցին՝ առանց Գերագույն հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտության որևէ մեկը կարո՞ղ էր հրաման տալ ժողովրդի վրա կրակ բացել, պարոն Բաբայանը նշեց․ «Ես ոչ թե դա գիտեմ, ես վստահ եմ, որ հրամանը չի եղել իրենից։ Մնացածը դուք մտածեք։ Մենք մոռանում ենք, որ էդ ժամանակ արդեն ընտրություն էր եղել, Քոչարյանը հանձնման փուլում էր, 10 օր էլ անցել էր, այ մնացածը դուք մտածեք»,-նկատեց Սամվել Բաբայանը։ 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր