Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

20 ապր 2019 11:27

Նշաններ, որոնք կարող են մատնանշել աչքի քաղցկեղի մասին

Նշաններ, որոնք կարող են մատնանշել աչքի քաղցկեղի մասինԱչքի օնկոլոգիական հիվանդությունները մարդիկ անմիջապես չեն նկատում, այդ թվում դրա պատճառով է, որ դրան բնորոշ ախտանշանները կարող են ի հայտ գալ նաեւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում։
Բրիտանական Առողջապահության ազգային ծառայության (NHS) մասնագետները Express հրապարակման մեջ ներկայացրել են, թե ինչ ախտանշաններ կարող են օգնել ժամանակին հայտնաբերելու աչքի քաղցկեղը։ Եթե դուք նկատում եք հետեւյալ ախտանշաններից որեւէ մեկը, անպայման դիմեք բժշկի.
ստվերներ կամ լույսի բռնկումներ աչքերում;
մթագնված տեսողություն;
աճող սեւ կետեր աչքերում;
տեսողության մասնակի անհետացում;
աչքերի չռվածություն;
ցավ աչքերի շրջանում։
Աչքի քաղցկեղի եւս մեկ հետաքրքիր եւ անսովոր ախտանշան է աչքերի տարօրինակ փայլը լուսանկարներում. հենց դրա շնորհիվ է քաղցկեղը ժամանակին հայտնաբերվել 2-ամյա Գրեյսի Քորիգանի մոտ, որի աչքերից մեկը լուսանկարներում արտասովոր փայլում էր։

Աչքերի ուռուցքների մեջ բավական տարածված են մելանոման, լիմֆոման, ռետինոբլաստոման, հարթաբջիջ քաղցկեղը։ Դրանցից առավել տարածվածն ամբողջ աշխարհում համարվում է մելանոման։ Դրա առաջացումը ավելի շատ հավանական է բաց աչքեր ունեցողների մոտ՝ 50 տարեկանից հետո։
Գիտնականների խոսքով՝ աչքի քաղցկեղի զարգացմանը նպաստում է արեւի տակ երկար մնալը՝ առանց արեւապաշտպան ակնոցների ու քսուքի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր