Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

20 ապր 2019 13:28

ԱՄՆ-ում կալանել են 14-ամյա դպրոցական աղջիկներ, որոնք ծրագրել էին սպանել ինը մարդու

ԱՄՆ-ում կալանել են 14-ամյա դպրոցական աղջիկներ, որոնք ծրագրել էին սպանել ինը մարդուԱմերիկյան Ֆլորիդա նահանգում բերման են ենթարկվել 14-ամյա երկու աղջիկներ, որոնք ծրագրել էին սպանել ինը մարդու, տեղեկացնում է BBC News-ը։
Աղջիկները, որոնք Էյվոն Փարկի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ են, կալանվել են չորեքշաբթի, այն բանից հետո, երբ ուսուցիչը հայտնաբերել էր թղթապանակ, որում գրված էր ապագա հանցագործությունների պլանի մասին։ Ութ էջում աղջիկները մանրամասն նկարագրել էին իրենց ծրագրերը զենք ձեռք բերելու, մարդկանց առեւանգելու եւ նրանց մարմիններից ազատվելու վերաբերյալ։ Բացի այդ, գրառումներում նշված էր, թե ինչպես պետք է հագնվեն եւ հագուստները փոխեն հանցագործությունները կատարելիս։

Նրանք երկուսն էլ կալանվել են մինչեւ հարցաքննության անցկացումը։   
Աղջիկներից յուրաքանչյուրին սպառնում է սպանության ծրագրման իննական դրվագ եւ առեւանգման երեք մեղադրանք։
Տեղեկացվում է, որ ուսուցիչը նկատել էր թղթապանակը եւ դպրոցական աղջիկների «հիստերիկ» արձագանքը դրա հանդեպ։ Հետո նա լսել էր, թե ինչպես են նրանք ասել, թե կասեն, իբր, խաղ են նկարագրել։
Ավելի ուշ ուսուցչի ձեռքն է անցել թղթապանակ՝ «Անձնական տեղեկատվություն», «Չբացել», «Նախագիծ 11/9» մակագրություններով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր