Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ          Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները       Սամվել Կարապետյանը դեռ ձերբակալված չէ, բայց շուտով կձերբակալեն, սպասում ենք    

20 ապր 2019 15:30

Հաղթած իրանցի մարզուհուն հայրենիքում սպասվում է ձերբակալություն.9 տարեկանից մեծ կանայք հասարակության առջև պետք է հայտնվեն գլխաշորով

Հաղթած իրանցի մարզուհուն հայրենիքում սպասվում է ձերբակալություն.9 տարեկանից մեծ կանայք հասարակության առջև պետք է հայտնվեն գլխաշորովՍադաֆ Հադեմը, որն օրերս Ֆրանսիայում կայացած բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ էր տոնել ֆրանսուհի Աննա Շովենի նկատմամբ, հայրենիքում բուռն քննադատության է արժանացել: Իրանցի մարզուհուն հայրենիքում կդիմավորեն ոչ թե դափնիներով, այլ ձերբակալությամբ:
Սադաֆը հայտնել է, որ մարզչի հետ մտադիր էր վերադառնալ հայրենիք, սակայն լսել է, որ այնտեղ իրեն սպասվում է ձերբակալություն:

Իրանի օրենսդրության համաձայն 9 տարեկանից մեծ կանայք հասարակության առջև պետք է հայտնվեն գլխաշորով` հակառակ դեպքում նրանց սպառնում է կալանք կամ տուգանք: Մարզիկները բացառություն չեն:

Հադեմն իր երկրի օրենքին չի ենթարկվել և ռինգ է դուրս եկել սովորական մարզահագուստով և հիմա ստիպված է մնալ Ֆրանսիայում: Նա նշել է, որ գիտակցում է իր արարքի պատասխանատվությունը:
Գլխաշորի բացակայությունից բացի նա նաև մարզվում է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ինչը ևս անընդունելի է իր երկրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր