Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

20 ապր 2019 14:00

Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի կունենան Հայաստանում և Արցախում

Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի կունենան Հայաստանում և ԱրցախումԱրդեն 20 տարի նույն կարգախոսով ու համոզմունքով՝ «Միասնություն սպորտով»:
Համահայկական խաղեր անցկացնելու գաղափարը և դրանց իրականացումը նպաստում է ոչ միայն մարզական կյանքի ակտիվացմանը, այլև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի ամրապնդմանն ու զարգացմանը:
 
Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի կնշվի խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում
 
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Արցախում է: Ստեղծագործական խումը տեղում է ճշտում անելիքները: Իշխան Զաքարյանի խոսքով՝ ամառային խաղերը կանցնեն բարձ մակարդակով: Դրանք Արցախում անցկացնելու առաջարկը կոմիտեն ընդունել է միաձայն: 
«Արցախում անցկացնելն ունի նաև այն նշանակությունը, որ համահայկական խաղերի նշանաբանը՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնությամբ, սպորտի միջոցով միասնականությամբ, համերաշխությամբ սիրո գաղափարների տարածումն է, թևածումը ամբողջ համայն հայության շրջանում», -ասում է Կոմիտեի նախագահը: 
 
Համահայկական ամառային խաղերին կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում: Մինչ այդ կկահավորեն դահլիճներն ու մարզահրապարակները:
 
Խաղերի գլխավոր մրցավարը Դերենիկ Գաբրիելյանն է: «Ինձ բախտ է վիճակվել շատ մրցումներում լինել գլխավոր մրցավար: Եվ աշխարհի առաջնությունների և Եվրոպայի, եղել եմ օլիմպիական խաղերի լավագույն մրցավար, բայց ես համարում եմ, որ իմ այս տարիքում ամենամեծ պատիվն է ինձ համար այստեղ լինել գլխավոր մրցավար իմ հայրենիքում՝ Արցախում» - ասում է Գաբրիելյանը:
«Կարծում եմ ոչ միայն համահայկական խաղերի առումով, այլ ընդհանրապես, ցանկացած միջոցառում, ցանկացած ծրագիր, ցանկացած խնդիր լուծելու, քննարկելու, անելու առումով մենք ամենևին առաջնահերթ չպիտի համարենք պայմանները: Առաջնահերթ պիտի համարենք գաղափարը, ցանկությունը, տրամադրվածությունը, բոլորիս կողմից միահամուռ աշխատանքը: Այդ դեպքում մենք կունենանք շատ լավ արդյունք», - ընդգծում է Իշխան Զաքարյանը: 
 
Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպիչները Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Առաջին աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ֆեդերացիաների ներկայացուցիչներն ու շահագրգիռ մարմինների պատասխանատուները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր