Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ          Կճոյանը թեմի փակ խմբում պարտադրում է Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիներում չընթերցել Վեհափառ Հայրապետի ուղերձը․168.am       Բախվել են «Mitsubishi Outlander»-ը և «Mitsubishi Grandis»-ը, վերջինը բախվել է կամրջի արգելապատնեշին, կա տուժած    

21 ապր 2019 11:08

Այսօր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն է. Սուրբ Հարության պատարագ. Տեսանյութ

Այսօր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն է. Սուրբ Հարության պատարագ. ՏեսանյութԶատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը:

Ղուկասի Ավետարանում մանրամասն նկարագրված է Փրկչի հարության պատմությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո հանել են Նրա Մարմինը խաչից և տարել գերեզման, որի մուտքը մեծ քարով են փակել: Երեք օր անց Մարիա Մագդաղենացին, Սալոմեն և Հակոբի մայր Մարիան եկել են գերեզման՝ Տիրոջ մարմինն անուշաբույր յուղերով օծելու համար: Բայց տեսել են, որ գերեզմանի դուռը բաց է, իսկ Տիրոջ մարմինը չկա: Կանանց առջև հայտնված ճերմակ հանդերձներով երկու այր հարցրել են նրանց. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում: Նա այստեղ չէ՝ Նա հարություն առավ (Ղուկ. 24: 5-6)»

Յուղաբեր կանայք ավետել են Հարության լուրն առաքյալներին, ինչից հետո Հիսուսը հայտնվել է նրանց:

Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր