«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը          Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 ապր 2019 21:19

ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել է Միհրան Պողոսյանը.ՀՔԾ

ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել է Միհրան Պողոսյանը.ՀՔԾԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարված, հայտնաբերվել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին  ասաց ՀՔԾ մամուլու քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից, նա ձերբակալվել է, արտահանձման գործընթացն ընթացքի մեջ է»,- ասաց ՀՔԾ խոսնակը։
 
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, հայտարարված էր հետախուզում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր