Բացահայտում.Homo Sapiens-ի ոսկորների թիվը 206 է,սակայն մարդու մարմնում սկել է հաճախակի հանդիպել թվով 207-րդ ոսկորը
![Բացահայտում,Homo Sapiens-ի ոսկորների թիվը 206 է,սակայն մարդու մարմնում սկել է հաճախակի հանդիպել թվով 207-րդ ոսկորը](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-04/1555920441_collage-770x510.jpg)
Homo Sapiens-ի ոսկորների թիվը 206 է:
Ֆաբելա սեսամաձեւ ոսկորը (Fabellae) թվով 207-րդն է եւ ի զարմանս, մասնագետների, վերջին հարյուրամյակում ավելի հաճախ է հանդիպում:
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների հետազոտության համաձայն՝ 1918-2018 թվականների ընթացքում ֆաբելան մարդկանց մոտ 3 անգամ ավելի հաճախ է հանդիպել: Այսպիսով՝ եթե 1918-ին ֆաբելաները հայտանբերվել են համաշխարհային բնակչության 11.2 տոկոսի մոտ, ապա 2018-ին՝ 39 տոկոսի մոտ:
Փորձագետները չեն բացառում, որ դա կարող է շրջակա միջավայրում կատարված փոփոխությունների հետեւանք լինել եւ դրանց հարմարվելու համար փորձ օրգանիզմի կողմից:
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Fabellae-ն հայտնաբերվում է այն մարդկանց մոտ, ում ծնկահոդը ախտահարված է օսթեոպորոզով: Արդյոք սա հիվանդության հետեւանք է, թե պատճառ՝ գիտնականները դեռ չեն կարողանում ասել: Հայտնի չէ նաեւ, թե արդյոք դրա «վերածնունդը» կապված է գենետիկ մուտացիաների հետ: