Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

22 ապր 2019 12:57

Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի

Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինիՄայիսին կլինի աշխատանքային 20 և ոչ աշխատանքային 11 օր:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Այն աշխատանքային է։

Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է:
Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին, աշխատանքային օր է:
Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է:
Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, աշխատանքային օր է:
Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, աշխատանքային օր է:
Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր