Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 ապր 2019 15:20

Զինծառայողը պնդում է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել, ՊՆ-ում չեն հավատում.այդ ամենը էմոցիայի դաշտից են

Զինծառայողը պնդում է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել, ՊՆ-ում չեն հավատում.այդ ամենը էմոցիայի դաշտից են.2018 թվականի հունվարի 15-ին Մարտակերտի N զորամաս զորակոչված զինծառայողը նույն ամսվա ընթացքում ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ծեծի, քրեական գործ է հարուցվել, սպան մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին նշված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի կայքում՝ «Սեռական բռնության ենթարկված զինծառայողները պետք է ընտրեն՝ շարունակեն ծառայությունը, թե ոչ» վերարտադրությամբ հրապարկման մեջ, որում նաև նշվում է, որ թե´ սպան, թե զինվորը շարունակում են ծառայել: Հոդվածում նաև նշվում է, որ պետությունը զինծառայողների առողջության, կյանքի իրավունքն ապահովելու, նրանց ծեծից, բռնաբարվելուց, նվաստացումներից զերծ պահելու իր պոզիտիվ պարտականությունը չի կատարել,ՊՆ-ն այս ամենը անհետևանք է թողել: 

Tert.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է սպասել քրեական գործի հանգուցալուծմանը:
«Քրեական գործը նրա համար է, որ որոշվի՝ հանցանք եղել է, թե ոչ, երբ դատարանը կապացուցի, որ զինվորին իրոք բռնաբարել է սպան, այդ ժամանակ կխոսենք: Ես վստահում եմ մեր բժիշկներին, դատավորներին ու քննիչներին, հետևաբար թողեք գործն առաջ գնա: Ի՞նչ է, փաստաբանը, մայրը դատավո՞ր են, որոշել են բռնաբարություն է տեղի ունեցել: Մեր զինված ուժերի պատմության մեջ եթե որևէ դեպք եղել է, որ մի զինվորական մի զինվորականի բռնաբարել է, այդ զինվորականի հետ այնպիսի դատաստան է տեսել իր կոլեկտիվը: Ես չեմ հավատում, որ եղել է նման դեպք. ՀՀ-ում տղան տղայի նկատմամբ նման փորձ անի, ուղղակի ապրելու իմաստը կորցնում է, դա իմ անձնական դիրքորոշումն է, ես անմեղության կանխավարկածը չեմ խախտում»,-մանրամասնեց նա:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ բռնաբարության մասին խոսակցությունները իր համար էմոցիայի դաշտից են:
Զինծառայողի պաշտպան Հայարփի Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ սեռական բռնությունն ապացուցող դատաբժշկական փորձաքննության արդյունքներ կան:
«Մի քիչ խճճված գործ է այն առումով, որ այս պահին նոր քրեական գործ է հարուցվել: Նախկինում հաղորդման հիման վրա էր գործ հարուցվել, որ նման բան տեղի է ունեցել, որից հետո գտնվել էր ռազմական ոստիկանությունում և ցուցմունք էր փոխվել և նրանից հետո սուտ մատնության հոդվածով գործը մտել էր դատարան, հիմա նոր քրեական գործ է հարուցվել, որովհետև վնասվածքներ են հայտնաբերվել՝ կողերի կոտրվածք և համընկնում է ժամանակահատվածը, այսինքն` իր նշված հանգամանքների ժամանակահատվածում հնարավոր էր այդ վնասվածքը ստանար: Այս դեպքում ինքը տուժող է: Այս մասով գործը նախաքննության փուլում է: Միայն զինծառայողի ու նրա մոր խոսքով չէ, որ հնարավոր է հաստատված համարել, որ բռնության է ենթարկվել, կան դատաբժշկական մի շարք փորձաքննության արդյունքներ: Փաստաբանը որոշող չէ, դատավճիռ չի կայացնում, բայց ես տեսնում եմ փաստեր»,-ընդգծեց նա:
Հայարփի Սարգսյանն ասաց, որ սպայի անմեղության կանխավարկածը չի խախտում, բայց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները հենց սեռական ոտնձգության մասին են խոսում:
Փաստաբանը նշեց, որ զինծառայողն այժմ հոգեբանական խնդիրներ ունի, պարբերաբար հոգեբանի ծառայությունների կարիք է ունենում, և ինքը խնդիրը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին՝ առաջարկելով, որ իր վստահորդը դադարեցնի ծառայությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր