Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն          Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford Fusion»-ը, տուժածներից մեկը ՊՆ փոխգնդապետ է       Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով    

07 օգոս 2016 18:00

Կոչ ենք անում ոտքի ելնել և օր ու գիշեր հանգիստ չտալ թրքաբարո վարչախմբին. Վարուժան Ավետիսյան

Սիրելի երիտասարդներ,
Թրքաբարո վարչախումբը ոտնահարել է մեր բոլոր սրբությունները: Միայն այն, որ հայ ազատագրական զինյալ պայքարի ռահվիրաններից մեկը, Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկեր և գաղափարա-քաղաքական գործիչ Ալեք Ենիգոմշյանը շինծու մեղադրանքով կալանավորված է, խոսում է Հայաստանում թրքաբոլշևիկյան տիրապետության մասին:

Ալեք Ենիգոմշյանը մեր դարավոր ոսոխի դեմ զինյալ ազատագրական պայքարի ընթացքում կորցրել է տեսողությունը և ձեռքը, սակայն մնացել է Հայրենիքի պաշտպանության դիրքերում և՝ որպես հայի անկոտրում ոգու օրինակ ու հաղթանակի փարոս բոլորիս համար:
Եթե բանտարկված է Ալեք Ենիգոմշյանը, ուրեմն, բանտարկված է Հայրենիքը, նրա ազատությունն ու արժանապատվությունը: Հայ երիտասարդություն, դու չես կարող գլուխդ բարձին դնել և ապրել առօրյա կյանքով, քանի դեռ Ալեքը տանջվում է չեկիստական բանտում:

Սասնա Ծռեր խմբավորման անունից և Ալեքի հայրենանվեր կենսագրության հանդեպ պարտքի իրավունքով կոչ են անում ոտքի ելնել և օր ու գիշեր հանգիստ չտալ թրքաբարո վարչախմբին՝ հատկապես Նալբանդյան փողոցի տխրահռչակ շենքի մոտ, և պարտադրել, որ նա ազատ արձակի մեր կենդանի լեգենդին:

Վարուժան Ավետիսյան
Վարդաշեն ՔԿՀ
06.օգոստոսի 2016թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր