Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

23 ապր 2019 11:48

Հայաստանում МиГ-29 կործանիչներին կփոխարինեն 4++ սերնդի Су-30СМ կործանիչները

 Հայաստանում МиГ-29 կործանիչներին կփոխարինեն 4++ սերնդի Су-30СМ կործանիչներըԷրեբունիում այժմ գտնվող МиГ-29 կործանիչներին փոխարինելու են 4++ սերնդի Су-30СМ կործանիչները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ընդհանուր առմամբ Հայաստան է ուղարկվելու 18 միավոր Су-30СМ կործանիչ:

Հայաստանում տեղակայված ավիաբազայի զինատեսակների թարմացումը սկսվելու է արդեն հաջորդ տարվանից: Կործանիչները Հայաստան կհասնեն երկու փուլով՝ 2020-21 թվականներին:
 
Նախատեսվում է Су-30СМ-երով փոխարինել բոլոր 18 МиГ-29 կործանիչները, որոնցով այժմ օդ են բարձրանում զինծառայողները:

Օդանավերի մասով փոփոխությունը կատարվելու է երկու փուլով, որպեսզի ավիաբազայի աշխատանքները չտուժեն, քանի որ օդաչուները պետք է վերապատրաստում անցնեն Լիպեցկի ավիակենտրոնում, ապա իրենց ծառայությունը շարունակեն Երևանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր