Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

23 ապր 2019 16:08

Այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել

Այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվելԵրևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախությունկատարած անձանց ինքնությունը:
2018թ. ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել առ այն, որ վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, իրենց փաստաթղթերով առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում ձևակերպել են վարկեր՝ պատճառելով գույքային վնաս:
Խարդախության դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, միացվել մեկ վարույթում, որոնց նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` կանխիկացում կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրաց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր