Տեսանյութ.Թուրքիայում դեռևս մանկապարտեզից երեխաներին կեղծ գիտելիքներ են մատուցում, խաբում, հեռու պահում ճշմարտությունից
Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Գերմանիայում
գործող «Ցեղասպանության հակառակորդների» միության նախագահ Ալիշան Էրթեմը, Էրան Գյոնդյուզը
և ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ
Աշոտ Հայրունին:
Թեման՝ Ցեղասպանության հակառակորդների
միությունը ստեղծվել է թուրք և քուրդ մտավորականների կողմից և ակտիվ գործունեություն
է ծավալում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ՝ մասնավորապես
նաև Թուրքիայի կողմից: Հայաստան են եկել «տեղեկացնում ենք ճշմարտությունը երեխաներին»
նշանաբանով:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 1998թ.-ից գործող «Ցեղասպանության հակառակորդների միությունը», որի կազմում են թուրք եւ քուրդ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այս տարի Երեւան է ժամանել մեծ՝ 18 հոգանոց պատվիրակությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ.-ի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Թուրքիայի կառավարությունն ամեն ինչ անում է պատմության կեղծման համար: Լինելով այստեղ՝ մենք առաջնահերթ հակազդում ենք այդ կեղծիքներին, որովհետեւ Թուրքիայում դեռեւս մանկապարտեզից երեխաներին կեղծ գիտելիքներ են մատուցում, խաբում, հեռու պահում ճշմարտությունից: Իսկ մենք ժամանել ենք մեր երեխաների հետ՝ նաեւ նրանց ճշմարտությունն ասելու եւ ծաղիկներ խոնարհելու համար»,-ասաց Ալիշան Էրթեմը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում