Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա          Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ       Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին    

24 ապր 2019 11:46

Ռուսների կողմից անվստահություն կա Փաշինյանի թիմի անդամների նկատմամբ.ինչպես շփվել Պուտինի հետ

Ռուսների կողմից անվստահություն կա Փաշինյանի թիմի անդամների նկատմամբ.ինչպես շփվել Պուտինի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուսական իշխանությունների կողմից անվստահություն կա իր թիմի այն անդամների նկատմամբ, ովքեր մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը եղել են հասարակական սեկտորում և ֆինանսավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սիվիլնեթին տված ՀՀ վարչապետի հարցազրույցին:

«Գաղտնիք չէ, որ ռուսական էլիտան հարցեր ունի մեր թիմի այն անդամների մասով, ովքեր իշխանության եկան ժողովրդական հեղափոխության արդյունքում: Նրանք այն մարդիկ ենք, ովքեր եղել են ընդդիմադիր ակտիվիստներ: Այդ մարդիկ ստիպված են եղել աշխատել հասարակական սեկտորում, ֆինանսավորվել այդ թվում նաև այն միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք լավ չեն ընդունվում Ռուսաստանում: Սրանով պայմանավորված՝ մենք անվստահություն ենք տեսնում ՌԴ էլիտայի կողմից»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում այդ անվստահությունը կվերանա, երբ Հայաստանի և Ռուսաստանի ինստիտուտները սկսեն աշխատել ավելի նեղ համագործակցությամբ:
***
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց խոչընդոտների շփվելու համար անհրաժեշտ է հնարավորինս ազնիվ լինել, փոխանցում է РБК-ն:
«Չեմ կարծում, որ դա նրա համար դժվար կլինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ դա կգնահատի, եթե նա տեսնում է, որ իր զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել: Գուցե դիվանագիտության մեջ ու միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ այդպես եմ շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Twitter-ում ուկրաիներենով շնորհավորել էր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր