Վահեն կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանված է          Ռուսաստանի հայերի միությունը ոստիկաննների միջոցով չեղարկել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը       Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ հեռացող մարդն իրեն այդքան ակտիվ չի պահի, նա ինչ-որ պլաններ ունի․«Հրապարակ»    

24 ապր 2019 17:25

Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր, քան ստորագրելը. Արամ Սարգսյան

Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր, քան ստորագրելը. Արամ ՍարգսյանՀայաստանի իշխանությունները փորձել են հարեւան Թուրքիայի հետ 21-րդ դարին բնորոշ փոխհարաբերություններ հաստատել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական անձանագրություններին:
Հարցին, թե ինչո՞ւ տապալվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւ ինչ տվեց այն Հայաստանին, նա արձագանքեց. «Ընդհանրապես աշխարհը ոնց է նայում մեզ եւ Թուրքիային: Աշխարհը նայում է, որ երկու հարեւան երկրներ Առաջին համաշխարհային պատերազմից հետո խնդիրներ են ունեցել, եւ առ այսօր չեն կարողանում այդ խնդիրները լուծել: Դրա համար աշխարհը փորձում է դա լուծել ավելի ժողովրդավարի դիրքերից: Դրա համար բերեցին Ժնեւում հանդիպեցրին, փաստաթուղթ ստեղծեցին, որով խնդիրը կարող էր տեղից պոկվել: Հայաստանը գնաց ու ստորագրեց այդ փաստաթուղթը: Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ Հայաստանը պետք է այդ փաստաթուղթը վավերացներ իր խորհրդարանում եւ այդ ժամանակ ամբողջ խնդիրը կմնար Թուրքիայի վրա: Եթե մենք ուզում էինք Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել, աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան չի հիշում ու չի զղջում, մենք պետք է վավերացնեինք: Հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր, քան ստորագրելը»:
Շատ ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը, որ ասել ՝ առանց նախապայմանների, առանց Ցեղասպանության խնդիրը որպես գործոն օգտագործելու, պատրաստ եմ Թուրքիայի հետ բանակցելու, որովհետեւ հարեւան երկիր ենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ թեեւ Նիկոլ Փաշինյանը ուղերձներ է հղում, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսություն սկսել, Թուրքիան շարունակում է Ղարաբաղի հարցը որպես նախապայման դիտարկել, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Այսինքն, եթե Թուրքիան նման կերպ է իրեն պահում, մենք էլ մեզ պետք է իր պես պահե՞նք: Շատ ողջունելի է Փաշինյանի պահվածքը, ողջունելի չի Թուրքիայի պահվածքը»:


Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան Արցախի հարցում պաշտպանում է Ադրբեջանին, Արամ Սարգսյանն ասաց. «Թուրքիան եւ Ադրբեջանը գրեե նույն ժողովուրդն են երկու պետություններում. «Նույն լեզվով են խոսում քիչ տարբերություններով, եւ այս առումով շատ տարօրինակ կլիներ, որ Թուրքիան Արցախի հարցում չպաշտպաներ Ադրբեջանին, այլ պաշտպաներ հայերին»:
Իսկ այս պայմաններում հնարավո՞ր է հասնել հայ-թուրքական հարաբերություններում փոխըմբռնման, հարցին էլ արձագանքեց. «Խնդիրը պետք է դրվի, որ հարեւան երկրներ ենք եւ պետք է փորձենք փոխըմբռնման հասնել, ոչ թե թշնամանքի գնալ: Եթե խնդիրն այդպես է դրվում, բնական է, որ ասվում է՝ եկեք առանց նախապայմանների, զրոյական կետից իրար հետ խոսենք: Այսինքն մենք մեր պատմությունը մոռանալ չենք կարող, չնշել մեր պատմության սեւ էջերը չենք կարող, բայց պատրաստ ենք այդ էջերը մի կողմ դրած ձեզ հետ խոսելու: Դուք պատրա՞ստ եք: Թող իրենք էլ ասեն՝ ոչ: Դա արդեն իրենց խնդիրն է, իրենց վերաբերմունքը աշխարհին ու մեզ; Իսկ մենք միանշանակ դրական ենք դուրս գալիս դրանից»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր