Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

25 ապր 2019 16:32

Կենսաթոշակառուներին խնդրում եմ ուշադիր լինել․ մայիսին նվազագույն թոշակ ստացողները կստանան 47 500 դրամ

Կենսաթոշակառուներին խնդրում եմ ուշադիր լինել․ մայիսին նվազագույն թոշակ ստացողները կստանան 47 500 դրամԿառավարության այսօրվա նիստի ընթացքում մի շարք հարցերի շարքում քննարկվեց նաև թոշակների բարձրացման հարցը։ Կառավարության որոշմամբ նվազագույն թոշակի շեմը բարձրացվեց՝ դառնալով 25 500 դրամ։
Կառավարության այս որոշման ամսով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց նվազագույն կենսաթոշակի չափը՝ 25.500 դրամ:
Այսուհետ, եթե կենսաթոշակի չափը լինի նվազագույն կենսաթոշակից ցածր, թոշակառուն ստանալու է 25.500 դրամ կենսաթոշակ:
Ընդ որում, որոշումը տարածվելու է հունվարի 1-ից հետո ընկած հարաբերությունների վրա, այսինքն մայիս ամսվա կենսաթոշակի հետ կենսաթոշակառուները ստանալու են նաև այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տարբերությունը:
Օրինակ, եթե կենսաթոշակի չափը կազմում է 20.000 դրամ, մայիս ամսին թոշակառուն ստանալու է 25.500 դրամ՝ մայիս ամսվա համար և 22.000 դրամ՝ չորս ամսվա տարբերության համար՝ ընդամենը 47.500 դրամ:
Կենսաթոշակառուներին խնդրում եմ ուշադիր լինել կանխիկ ստանալու դեպքում չմոռանալ չորս ամսվա տարբերությունը ստանալու մասին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր