Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

25 ապր 2019 17:16

Տեսանյութ. Բաքվի խանութներից մեկում հնչած «Մի գնա»-ն փչացրել է ադրբեջանցիների տրամադրությունը

Տեսանյութ. Բաքվի խանութներից մեկում հնչած «Մի գնա»-ն փչացրել է ադրբեջանցիների տրամադրությունըԱդրբեջանցի լրագրող Քենուլ Այպարան համացանցում տեսանյութ է տարածել, որը նկարահանված է մայրաքաղաք Բաքվի հագուստի խանութներից մեկում: Խանութում հնչում է «Մի գնա» հայկական հիթի ռեմիքս տարբերակը:

Ինչպես նշում է oxu.az-ը, տեսանյութն Ադրբեջանում մեծ սկանդալ է առաջացրել: Լրագրողը նշել է, որ խանութի աշխատակիցներն ուշադրություն չեն դարձրել հայկական երաժշտության վերաբերյալ իր դիտողությանը և փորձել են նրան դուրս հանել խանութից՝ ասելով, որ պետք չէ փչացնել մարդկանց տրամադրությունը:

Ավելի ուշ խանութի աշխատակիցները հայտնել են, որ այնտեղ ամեն օր YouTube-ով խառը երաժշտություն է հնչում:
«Մենք չէինք հասկացել, որ դա հայկական երաժշտություն է, քանի որ հայերեն չգիտենք: Բոլորս ադրբեջանցիներ ենք և փորձում ենք օգտակար լինել մեր քաղաքացիներին: Ոչ ոք չէր ցանկանա այդ երգը լսել»,- հայտարարել են նրանք:

Հաղորդվում է նաև, որ այն աշխատակիցը, որը հրաժարվել է անջատել հայկական երգը, կազատվի աշխատանքից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր