Զգույշ եղեք,Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ կլինի, հնարավորության դեպքում հարված կհասցնի թիկունքից
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի գործող նախագահ, նախագահական ընտրություններում պարտված Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ կլինի, ինչպես նաև կիսվել է ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո իր ծրագրերով:«Եթե Պորոշենկոյի դեմ քրեական գործեր չհարուցվեն, նա այդ վեհ քայլը չի գնահատի, սեփական փորձից գիտեմ: Պորոշենկոն ցանկացած վեհ արարք թուլություն է համարում: Նա «պախանի» (հանցավոր շրջապատում հեղինակություն ունեցող անձնավորության-Tert.am) հոգեբանություն ունի: Եվ յուրաքանչյուր հնարավորության դեպքում հարված կհասցնի թիկունքից»,- ասել է Սաակաշվիլին:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ չի շտապում Կիև վերադառնալ: Նա նշել է, որ ուկրաինական քաղաքացիությունից իրեն զրկել են ոչ թե դատարանի որոշմամբ, այլ Պորոշենկոյի:
Սաակաշվիլին ասել է, որ քաղաքական պաշտոնի չի ձգտում, բայց պատրաստ է խորհուրդներ տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, օրինակ՝ դասախոսություններ կարդալ: