Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

26 ապր 2019 11:49

Սիրիայում դաժան մարտեր են եղել հայերի և թուրք վարձկանների միջև. թուրքերը դիմել են փախուստի

Սիրիայում դաժան մարտեր են եղել հայերի և թուրք վարձկանների միջև. թուրքերը դիմել են փախուստիՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբ քաղաքում հարձակվել են հայ ընտանիքների վրա, ինչի հետևանքով կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է քրդական hawarnews.com լրատվական կայքը՝ «Հայոց ցեղասպանության» փոխարեն կիրառելով «հայկական ջարդեր» արտահայտությունը:

Թուրքական բանակի և վարձկանների կողմից շրջափակված Էլ Բաբի քաջատեղյակ աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ ուժեղ բախումները սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան ժամը յոթին և մի քանի ժամ տևել: 

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ թուրք վարձկանները հարձակվել են քաղաքում բնակվող հայկական արմատներով ընտանիքների վրա:

Դաժան մարտերի արդյունքում թուրք վարձկանները հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Բախումից հետո որոշ վարձկաններ դիմել են փախուստի:Տուժած հայերի մասին տեղեկություն չի հաղորդվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր