Նրանք եղել են «թավշյա հեղափոխության» առաջնագծում.The Guardian-ն անդրադարձել է ՀՀ Աժ-ում ելույթ ունեցած տրանսգենդերին, առաջացած աղմուկին

Պարբերականը գրում է, որ շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից հնչած ելույթը մեծ արձագանք է ունեցել Հայաստանում, որտեղ միասեռականությունը թեպետ ապաքրեականացվել է, սակայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունքի օրինակները բազմաթիվ են:
«ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են անցկացվել Ազգային ժողովի դիմաց, որոշ օրենսդիրներ բանավոր հարձակումներ են գործել, այդ թվում՝ կոչ անելով նրան ողջ-ողջ այրել: Մինչդեռ վարչապետն ու հիմնական ընդդիմությունը փորձել են Մարտիրոսյանին ելույթ ունենալու թույլտվություն տալու մեղքն իրար վրա բարդել»,-գրում է The Guardian-ը:
Պարբերականին տված հարցազրույցում Մարտիրոսյանը մանրամասնել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել ոչ միայն ինքը, այլև 2016թ. իր հիմնած և տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» կազմակերպության անդամները:
«Հետհեղափոխական Հայաստանում ատելությունը չպետք է տեղ ունենա»,-ասել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքն ու իր ընկերներից շատերը նախորդ տարի մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փողոցային ցույցերին և եղել են «թավշյա հեղափոխության» առաջնագծում, քանի որ հավատացած են եղել, որ նոր Հայաստանում իրենց իրավունքները հարգվելու են: