Ոչ միայն փաստարկներ, այլև տեսանյութ՝ Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը.«168 ժամ»
![Ոչ միայն փաստարկներ, այլև տեսանյութ՝ Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը.«168 ժամ» Ոչ միայն փաստարկներ, այլև տեսանյութ՝ Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը.«168 ժամ»](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-05/1556800093_88888.jpg)
Ըստ«168 ժամ»-ի աղբյորների՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է եւ փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից: Եվ հակառակ նրա սպասումների՝ փաստարկները, որ դրվել են նրա սեղանին՝ ոչ միայն տրցակներով նյութեր են եղել, այլեւ տեսանյութ, որում հստակ երեւում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:
Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անցած շաբաթ կառավարական ամառանոց Փաշինյանի հետ Սանասարյանին հանդիպման հրավիրելու առիթը հենց այս տեսանյութն է եղել: Փաշինյանը փորձել է տետ-ա-տետ խոսել եւ պարզաբանումներ պահանջել հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյայից:
Դավիթ Սանասրյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չէր ներկայացրել:
Ի դեպ, բացառված չէ նաեւ հակառակ վարկածը: Օրինակ, այն, որ կարող էր նույն տեսանյութի մասին ինֆորմացիան հատուկ դրվել շրջանառության մեջ՝ հանրային կարծիքի չեզոքացման նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում