Հրապարակավ վիրավորած վարչապետը ներողություն է խնդրել օլիգարխից,նույն սկզբունքով իր մոտ է հրավիրել Լևոն Մնացականյանին. «Հրապարակ»

Ընդ որում, այդ հանդիպումները հաճախ հենց ինքն է նախաձեռնում։ Այդ սկզբունքով նա իր մոտ է հրավիրել օլիգարխներից մեկին, ում հրապարակավ վիրավորել էր, և ներողություն խնդրել կոպիտ բառերի համար, հույս հայտնել, որ նա կշարունակի իր գործունեությունը նույն ձևով, ինչպես գործել է նախկին իշխանությունների օրոք։
Նույն սկզբունքով իր մոտ է հրավիրել Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ում հենց իր հրահանգով ազատեցին աշխատանքից, և փորձել է շահել նրա բարեկամությունը։ Մնացականյանը մեծ դժվարությամբ է համաձայնել Ղարաբաղից գալ Հայաստան և հանդիպել վարչապետի հետ։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը փորձել է բացատրել իր որոշման տրամաբանությունը և հարաբերություններ հաստատել։ Մենք կապվեցինք Լևոն Մնացականյանի հետ։ Նա, լսելով մեր հարցը, մի փոքր մտածեց և ասաց․ «Դա Ձեր գործը չի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: