Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

27 ապր 2019 11:09

Բնակարանների ապօրինի ձեռքբերման կասկածանքով հարցաքննության են կանչվում նախկին և ներկա պաշտոնյաներ, երգիչներ...

Բնակարանների ապօրինի ձեռքբերման կասկածանքով հարցաքննության են կանչվում Նախկին և ներկա պաշտոնյաներ, երգիչներ...Բարձրաստիճան նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ, հայտնի երգիչներ ու պետական ծառայողներ այս օրերին կանչվում են ՀՀ Քննչական կոմիտե (ՔԿ)՝ հարցաքննության՝ բնակարանների ապօրինի ձեռքբերման կասկածանքով.գրում է «168 ժամ»-ը։
 -ը։
ՔԿ ծանր հանցագործությունների վարչությունում քրեական գործ է հարուցվել նախկին իշխանությունների կառավարման տարիներին սոցիալական բնակարանային ծրագրով կառուցված բնակարանների և հողերի իրացման գործով:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցաքննության կանչված անձանց մեջ է եղել նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը, ով այս ծրագրի գլխավոր կոորդինատորն է համարվում:

Հիշեցնենք, ՀՀԿ-ական նախկին փոխնախարարին էր վստահված իրականացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով նախատեսված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» և «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային բնակարանաշինական ծրագրերը՝ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ միջոցով:
Հիշեցնենք նաև, որ սոցիալական բնակարանաշինական այս ծրագրի սկիզբը դրվել է դեռևս 2007թ. փետրվարի 1-ին՝ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» նախագծի մեկնարկով, երբ Արսեն Քարամյանը դեռևս ԵՊՀ պրոռեկտոր էր, հանդիսանում էր նաև «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ ղեկավարը: Բնակարանաշինական ծրագրի իրականացման շրջանում և մինչ օրս ԵՊՀ «Շրջանավարտների միավորում» հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ իրավապահների դիտակետում միայն հիշատակված ծրագրերը չեն, հարուցված քրեական գործով հարցաքննության են կանչվում նաև հեղափոխությունից առաջ ձեռնարկված և ներկայիս իշխանության օրոք կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հայտատուները, այս ծրագրում ևս հայտնաբերվել են կասկածելի մի շարք գործարքներ:
Նշված երեք ծրագրերում իրավապահները հայտնաբերել են ներգրավված մեծաթիվ անձանց, որոնք ոչ մի կապ չունեն պետական նպատակային ծրագրի չափանիշերի հետ, սակայն նախագիծն իրականացնող անձանց կողմից համարվել են շահառուներ:
«Յանս» ակումբի մի շարք աշխատակիցներ, նախկին պատգամավորներ և ՊԵԿ պաշտոնյաներ կանչվում են ՔԿ՝ բացատրություն տալու, թե ինչպե՞ս են հայտնվել Ծարավ Աղբյուր թաղամասում երիտասարդ մասնագետների համար կառուցված նորակառույցների սեփականատերերի ցանկում:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաստատեց մեր ունեցած ողջ տեղեկությունը՝ նշելով, որ գործով մեղադրվող անձ դեռևս չկա, իսկ Արսեն Քարամյանը կանչվել է հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:
«2019թ. փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, ՀՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1722-Ա որոշմամբ, ուղղակի վաճառքի ձևով օտարելու գործընթացում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են բնակարան ձեռք բերելու համար դիմած անձանց դիմումները, փաստաթղթեր, պայմանագրեր, որոնք, մեծածավալ լինելու պատճառով, դեռևս գտնվում են զննման փուլում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն»,- պարզաբանեց Նաիրա Հարությունյանը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր