Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

29 ապր 2019 15:11

Գրեթե բոլոր պաշտոնատար անձանց փաստաբանները հարց են բարձրացրել, որ իրենց վստահորդները ենթարկվում են քաղաքական հետապնդման

Գրեթե բոլոր պաշտոնատար անձանց փաստաբանները հարց են բարձրացրել, որ իրենց վստահորդները ենթարկվում են քաղաքական հետապնդմանՄԻ պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ ճեպազրույցին ասաց, որ չի հետաքրքրվել նախկին պատգամավոր, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման հարցով, որովհետև որևէ դիմում նրա փաստաբանից չի ստացել։

«Որևէ մտահոգության մասին ես տեղեկություն չունեմ»,-ասաց Թաթոյանը։ Ինչ վերաբերում է Պողոսյանի՝ ՌԴ-ում քաղաքական ապաստան ստանալու պահանջին, ասաց, որ դա պետք է  ՌԴ համապատասխան մարմինները որոշեն։
Քաղաքական հալածյալ ներկայացվելու պահանջը թե որքանով է հիմնավոր, Արման Թաթոյանն ասաց, որ ինքը չի կարող նման գնահատական տալ։ «Հարուցված է քրեական գործ, քրեական ընթացակարգը պահանջում է, որ եթե կալանավորել են այնտեղ, որքան գիտեմ, էքստրադիցիայի պրոցեսը սկսելու համար կալանավորված է, և թե այնտեղ ինչ որոշում կկայացնի կոնկրետ մարմինը՝ քաղաքական ապաստանի հետ կապված, արդեն այլ ընթացակարգով է»,-ասաց նա։
Արման Թաթոյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող նախկին պաշտոնյաներ կարո՞ղ են լինել, որ դիմեն քաղաքական ապաստան ստանալու համար։

«ՄԻ պաշտպանն ունի լիազորությունների հստակ շրջանակ և որոշում է այդ լիազորությունների շրջանակում, դա փաստաբանների  գնահատականը կարող է լինել ՄԻՊ-ի լիազորություններն իրավասություն չեն տալիս դա արձանագրել»,-ասաց նա և հավելեց, որ Միհրան Պողոսյանի գործում էլ առաձնացող հարց չկա։ «Ավելին՝ մեզ ոչ մի դիմում-բողոք չի հասցեագրվել, հետևաբար դրա մանրամասներին չեմ տիրապետում, միայն գիտեմ հրապարակային ինֆորմացիայի մակարդակում»,-ասաց նա։
Հարցին, թե հեղափոխությունից հետո այլ նախկին պաշտոնյա իրեն չի՞ դիմել, որ քաղաքական հալածանքների է ենթարկվում, ՄԻՊ-ն ասաց, որ դիմել է, նաև հրապարակային, բայց կոնկրետ անուններ չմտաբերեց, բացի Քոչարյանից. «Այն մարդիկ են, ովքեր նաև ձեզ են դիմում, իրենք բարձրացնում են հարցը, ես միշտ պատասխանում եմ, որ ՄԻՊ-ը չի կարող այդ հարցին պատասխանել։ Պաշտոնատար գրեթե բոլոր անձանց գործերով ՄԻՊ գրասենյակում կան վարույթներ նախաձեռնված, գրեթե բոլորի փաստաբանները  բարձրացրել են, որ իրենց վստահորդները ենթարկվում են քաղաքական հետապնդման, այո, ես բոլորին պատասխանել եմ, որ ՄԻՊ-ը  չի կարող քաղաքական հետապնդման հարց որոշել»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր