Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

30 ապր 2019 14:35

ԻՆձ զգուշացրել էին, որ մտնում եմ նախկին օլիգարխների դաշտ.չխառնվեն մարդիկ, որոնք իրավասու չեն խառնվելու

ԻՆձ զգուշացրել էին, որ մտնում եմ նախկին օլիգարխների դաշտ.չխառնվեն մարդիկ, որոնք իրավասու չեն խառնվելուԴավիթ Սանասարյանին առաջադրվել է հանիրավի մեղադրանք: Այդ մասին այսօր՝ աօրիլի 30-ին մամուլի ասուլիսին ասաց Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։
«Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, այս ամենը շինծու է, որը իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից: Երբ որ Սանասարյանը հրավիրվեց որպես վկա, սակայն նրան արդեն լսում էին կասկածյալի իրավունքներով եւ պարտականություններով: Ի դեպ նա ներկայացել էր առանց պաշտպանի, բայց արդեն կար ուրվածգված որոշակի պլան, որով պետք է տեղի ունենային գործողությունները», - ասաց նա։

Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ  հավելեց, որ այս քրեական գործի հարուցումը բացառում է մեղադրյալի կարգավիճակը Սանասարյանի համար։
Փաստաբանը նշեց, որ կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ։
«Հիմա թե քննչական մարմինն է այսպիսի կոպիտ սխալ թույլ տալիս պաշտոնյայի նկատմանբ, թե ինչ-որ ստորգետնյա ջրեր կան, որ չենք տեսնում, այնուամենայնիվ, մենք ունենք փաստ՝ անձն, ով իր ամբողջ կյանքը նվիրել է պայքարին, հենց նույն պայքարի ընթացքում սկսում է քրեական հետապնդման ենթարկվել», - ասաց Արսեն Սարդարյանը։
Դավիթ Սանասարյանն էլ ասաց, թե երբ պետք է սկսեին ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, իրեն զգուշացրել են, որ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում. «Ինձ ասացին, որ նախկին օլիգարխների դաշտ ենք մտնում: Իմ պատասխանը հստակ է եղել՝ մեզ չի հետաքրքրում՝ ովքեր են, ինչ են, օրինականությունը, ամեն դեպքում, պետք է պահպանվի»:
Դավիթ Սանասարյանը  պատասխանելով հարցին, թե ունի արդյո՞ք անձամբ որևէ խնդիր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, ասաց, որ իր և Վանեցյանի հարաբերությունները որևիցե ձևով չպետք է կապ ունենան գործի հետ. «Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում: Առհասարակ ես իրեն էլ կոչ կանեմ այս թեմայով չխոսի»:

Սանասարյանը նշեց, որ իրենք ունեցել են աշխատանքային հարաբերություններ, որևիցե խնդիր չեն ունեցել. «Կոչս շատ հստակ է՝ չխառնվեն մարդիկ, որոնք իրավասու չեն խառնվելու, որովհետև դա դիտարկվելու է որպես ճնշում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր