Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

30 ապր 2019 15:24

Ես էլ կորած մարդ չեմ,փորձում եմ հասկանալ, թե էս քամին որտեղից է գալիս

Ես էլ կորած մարդ չեմ,փորձում եմ հասկանալ, թե էս քամին որտեղից է գալիսԵրբ այս պրոցեսն ավարտվի, ես իմ գնահատականը կտամ՝ ճնշում կա, թե չէ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է) Դավիթ Սանասարյանը:
 «Ես էլ շատ բաներ փորձում եմ հասկանալ՝ ինչ ջրեր են հոսում, ինչի համար է այս ամենն ինչն արվում», - ասաց նա, նշելով, որ հիմնավոր կասկածներ ունի, սակայն առայժմ դրանք չի հայտարարի։

«Ես էլ կորած մարդ չեմ, ինձ շատ ինֆորմացիաներ են հասնում տարբեր տեղերից, վերլուծում եմ, փորձում եմ հասկանալ, թե էս քամին որտեղից է գալիս», - ասաց նա։
Հարցին, թե առանց վարչապետին զեկուցելու իրեն մեղադրանք կառաջադվեր, Սանասարյանը չպատասխանեց, փոխարնն արձագանքեց փաստաբան Արսեն Սարդարյանը՝ ասելով, որ այն դիրքորոշումը, որ այսօր հայտնում է վարչապետը, կիսում է նաև Դավիթ Սանասարյանը. «Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար, բոլորի գործերը պետք է քննվեն նույն ստանդարտներով»:
Փաստաբանն ընդգծեց՝ հստակ երևում է վարչապետի պատգամը՝ ինքն այս գործերին չի խառնվում. «Այն, որ պարոն Սանասարյանն իր ընկերն է, դա չի կարող դեր խաղալ։ Բայց ինչ մտավախություն կա, ոնց որ թե իրավապահ մարմինները սխալ են հասկացել, այնպես են հասկացել, որ եթե պաշտոնյայի վերաբերյալ կա ինչ-որ հաղորդում՝ առանց հասկանալու, առանց իրավական վերուլուծության ենթարկելու, առանց փաստերը համադրելու, առանց պաշտպանական կողմին լսելու պետք է մեղադրանք առաջադրել, ֆիքսել ու դա պետք է դառնա դատական ակտ, այսպիսի մտավախություն կա ինձ մոտ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր