Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

30 ապր 2019 16:59

Այսօր լայնածավալ պատերազմ է հայտարարվել հայ ազգին. հիմա էլ բերել են օրգանների փոխպատվաստման այս ծրագիրը, այն էլ՝ դիակներից

Այսօր լայնածավալ պատերազմ է հայտարարվել հայ ազգին. հիմա էլ բերել են օրգանների փոխպատվաստման այս ծրագիրը, այն էլ՝ դիակներիցԱռողջապահության նախարարության կողմից հայտարարվածը ոչ միայն վնասում է մեզ, այլ նաև խիստ վտանգավոր է մեր ազգի գոյության համար: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մարինա Խաչատրյանը՝ խոսելով օրգանների փոխպատվաստման մասին:
Խաչատրյանի խոսքերով, այսօր լայնածավալ պատերազմ է հայտարարվել հայ ազգին, ՀՀ քաղաքացուն. «Մենք ականատես եղանք և՛ Գարդասիլի, և՛ ինչ-որ համայնքների օրիկնականացման ձգտումներին, և՛ թմրանյութերի օրինականացմանը, իսկ հիմա էլ բերել են օրգանների փոխպատվաստման այս ծրագիրը, այն էլ՝ դիակներից»:

«Թորոսյանի արած հայտարարության մեջ կա ակնհայտ սուտ: Նա ասաց, որ ՀՀ-ում մարդը մահանալուց հետո դոնոր չլինելու համար պետք է ստորագրի՝ հրաժարվելով դրանից, իսկ եթե չի անում դա, ուրեմն համաձայն է: Սակայն ՀՀ ՍԴ-ն 2010 թվականին որոշում է ընդունել, ըստ որի այս մոտեցումը համարվում է Սահմանադրության 25-րդ հոդվածի լուրջ խախտում, հակասում է մարդու իրավունքներին: Սահմանադրական դատարանի որոշումն այս պահին գերակա է, գործում է»,-ասել է Խաչատրյանը:

Խաչատրյանի համար մտահոգիչ է այն, որ օրենքի նախագիծը քննարկվել է Արդարադատության նախարարությունում, սակայն նախարարությունը հղում չի արել ՍԴ որոշմանը, այլ ասել է, որ արժե այլ կերպ ձևակերպել օրենքում որոշ բաներ, փոխել շարահյուսությունը, սակայն օրենքի բովանդակությունը մնում է նույնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր