Փաշինյանը պետք է աշխատի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին. Ավելին կտա ԱՄՆ-ն, եթե Փաշինյանի կառավարությունը կողմնորոշվի
![Փաշինյանը պետք է աշխատի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին. Ավելին կտա ԱՄՆ-ն, եթե Փաշինյանի կառավարությունը կողմնորոշվի](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-04/1556629763_4.jpg)
Ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը՝ Փոլ Սթրոնսկին ասել է. «ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններն ամուր են, և դա ակամա սխալ չէ։ Բայց Փաշինյանն աշխատանք ունի, և նա պետք է իր աշխատանքը կատարի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին»:
Սթրոնսկին նշել է, որ ԱՄՆ-ն 2008-ին դժգոհ էր Քոչարյանից և Սարգսյանից, ուստի դադարեցրեց «Հազարամյակների մարտահրավերների» ֆինանսավորումը. «Ի տարբերություն ԵՄ-ի, որը խոստանում է փող, բայց դանդաղ է տալիս, 6 ամսում Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է 14 մլն դոլար որպես հավելյալ ֆինանսավորում։ Փաստորեն, անցած տարի ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 25 մլն դոլար: Եթե 1992-ից հաշվենք ԱՄՆ-ի՝ Հայաստանում կատարած ներդրումները, սա ավելին է, քան երբևէ եղել է։ ԱՄՆ-ը պատրաստ է ավելին տալ, հատկապես եթե Փաշինյանի կառավարությունը կողմնորոշվի իր քաղաքականության առաջնահերթություններում, և նրանց ծրագիրը պարզ լինի»: