Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 մայիս 2019 12:36

Նոր մանրամասներ՝ Դերժավայի Արկադիին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից.հայտնաբերվել են «Մակարով» և «Վիկինգ» տիպի ատրճանակներ

Նոր մանրամասներ՝ Դերժավայի Արկադիին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից.հայտնաբերվել են «Մակարով» և «Վիկինգ» տիպի ատրճանակներ Երեկ՝ ապրիլի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի և վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը, ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրել է «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անունը՝ գրում է shamshyan.com -ը։
 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Երևան քաղաքի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին։ Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Գևորգյանը և Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արկադի Համբարձումյանը։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Համբարձումյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Դերժավայի Արկադին» է, ավտոմեքենանաներն էլ պատկակնում են նրան։ ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է որոշ վայ օլիգարխներին, ժամկետանց գործարարներին, սուտի լավ տղերքին, որպեսզի հրաժարվեն այն մտքից, որ իրենք անձեռնմխելի են ու կարող են զենք-զինամերք կրելով ու իրար հետևից ընկած՝ «զվռնեն» հանրապետությունում, հակառակ դեպքում նման երևույթները հայտնաբերելու դեպքում, ինչպես ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանությունը նրանց «փռելու է ասֆալտին» (թեպետ հանրապետությունում խելքը գլխին ասֆալտապատ ճանապարհներ չեն մնացել), ու հետո բերման ենթարկվելուց հետո չփորձեն ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի նման արդարանան, թե մարդիկ կուլտուրական ներխուժեցին։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր