Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

01 մայիս 2019 12:58

Աշխատանք ենք փնտրում. աշխատանք փնտրողներ և գործազուրկներ

Աշխատանք ենք փնտրում. աշխատանք փնտրողներ և գործազուրկներ2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 81 914 մարդ։
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2018-ի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 4 տոկոսով։


Աշխատանք փնտրողներից գործազուրկների թիվը 64 618 է, ինչը 2018-ի հունվարի 1-ի համեմատ նվազել է 7,4 տոկոսով:
Մարզերից ամենաշատ աշխատանք փնտրողները Շիրակի մարզում են՝ 15 451, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 1 301:
Երեւանում աշխատանք է փնտրում  12 562 մարդ, Լոռիում՝ 9 582,  Կոտայքում՝ 9 301։
Աշխատանք փնտրողների թվով 5-րդ տեղում Արմավիրի մարզն է՝ 7 641, 6-րդ տեղում է Արարատի մարզը՝ 7 438:
Նշենք, որ աշխատանք փնտրողների թվում առավել շատ են կանայք ՝ 54 211 (66,2 տոկոս): Գործազուրկների մեջ կանանց թիվը 43 108 է (66,7 տոկոս):
Գործազուրկների թվով նույնպես առաջատարը Շիրակի մարզն է, որտեղ աշխատանք չունի 11 968 մարդ։ Այստեղ գործազրկությունը 2018-ի համեմատ նվազել է 6,7 տոկոսով: Գործազուրկների թվով Շիրակի մարզին հաջորդում են Լոռին (9078) ու Երևանը (9077)։
Աշխատանք ենք փնտրում.  աշխատանք փնտրողներ և գործազուրկներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր