Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

01 մայիս 2019 14:45

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը խոստովանեց, որ կրակել է ՀՀ ԶՈւ դիրքերի վրա՝ անվանելով դա «պատասխան հրաձգություն»

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը խոստովանեց, որ կրակել է ՀՀ ԶՈւ դիրքերի վրա՝ անվանելով դա «պատասխան հրաձգություն»:Ապրիլի 30-ին Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակից ՀՀ ԶՈւ զինծառայողի վիրավորվելու տեղեկության տարածումից հետո Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հայտարարություն տարածեց առաջնագծում տիրող իրավիճակի մասին:
Ադրբեջանական կողմը հայտարարության մեջ փաստացի խոստովանում է, որ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ՝ անվանելով դա «պատասխան հրաձգություն»:
Նշենք, որ երեկ Տավուշի մարզում հակառակորդի կրակից գլխի շրջանում վիրավորվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: Զինծառայողին ուղղաթիռով տեղափոխել են Երևան, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին էլ ադրբեջանական կողմը շուրջ 40 րոպե կրակի տակ էր պահել Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը:
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերից Տավուշի մարզի առաջնագծային որոշ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դեմ Ադրբեջանի բանակի մոտոհրձգային բրիգադին փոխարինեցին Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումները: Դեռ 2018թ. դեկտեմբերին հայտնել էինք, որ կոնկրետ Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն տեղակայվել էին սահմանապահ ստորաբաժանումներ:
Աղբյուրը՝ Razm.info

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր