Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

02 մայիս 2019 17:59

ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հրաժարվում է խոսել հոր մասին

ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հրաժարվում է խոսել հոր մասինՊետական վերահսկողության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նախորդ շաբաթ ՊՎԾ ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել՝ անդրադառնալով իր ունեցվածքի ու ներկայացրած հայտարարագրի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքներին:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստից հետո Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել պատասխանել այն հարցին, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել։
Սա քննադատությունների թեմա էր դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում: «Ինքը լավ տեղյակ չէ, որ հաշվետու է. պետք է շուտափույթ կերպով ուղղի իր սխալը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասել էր ԱԺ նախագահը: «ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին»,- նշել էր ՀՀ վարչապետը:
Այսօր՝ մայիսի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողները կրկին մոտեցել են Արգիշտի Քյարամյանին. «Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր պաշտոնյա հաշվետու է հասարակության առաջ ու հաշվետվողականությունը պետք է դրսևորվի հայտարարագրով: Պաշտոնատար անձը պարտավոր է օգտվել այս ինստիտուտից ու հաշվետու լինել հասարակությանը»,- ասաց նա: «Վարչապետի կողմից ինձնից պարզաբանում պահանջելու հանգամանքը հրապարակման ենթակա չէ»,- շարունակեց Քյարամյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև նրա կնոջ ունեցվածքից. «Ձեր կնոջը որտեղի՞ց 26 միլիոն դրամ և 46 հազար դոլար»: «Ես ամուսանցել եմ ավելի վաղ, քան որևէ պետական պաշտոն ստանալը, ու կինս այդ գումարներն ունեցել է ամուսնությունից առաջ»: Ձեր կինը գործարա՞ր է, որ այդքան գումար ունի՝ հարցրին լրագրողները: «Չեմ պատրաստվում իմ անձնական կյանքը քննարկել»,- ասաց ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հրաժարվել է տրամադրել իր կենսաբանական հոր տվյալները։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրա հայրն է Կոտայքի թեմի առաջնորդը, ով կուսակրոն է։
«Եթե չեմ սխալվում՝ սրբազանը ներկայացրել է, որ մենք ազգականներ ենք»,- ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Չեմ ցանկանում մեկնաբանել՝ չնայած որ կարող եմ հեշտությամբ հերքել։ Յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ պաշտոնատար, ունի անօտարելի իրավունքներ։ Ցանկացած անձ ունի ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք: Որպեսզի ճիշտ ընկալված լինեմ, ես հերքում եմ այդ լուրերը, բայց բարեկամ լինելը չեմ հերքում։ Ընտանեկան որևէ հարցի այլևս չեմ պատասխանելու, խնդրում եմ սա դիտել ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքի կարևորության տեսանկյունից»,- ասաց Քյարամյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր