Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի          Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա       Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ    

03 մայիս 2019 14:03

Գնորդն իրավունք ունի՞ 2 շաբաթվա ընթացքում հետ վերադարձնել գնված ապրանքը.կխստացվի այդ օրենքը

Գնորդն իրավունք ունի՞ 2 շաբաթվա ընթացքում հետ վերադարձնել գնված ապրանքը.կխստացվի այդ օրենքըԹեեւ օրենքի պահանջ է, որ ոչ պարենային ապրանքների վաճառքի դեպքում՝ գնորդ իրավունք ունի 2 շաբաթվա ընթացքում գնված ապրանքը վերադարձնել, շատ խանութներ պարզապես մերժում են այդ նորմի կիրառում՝ չարաշահելով քաղաքացիների իրազեկվածության պակասը: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մենք օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների վերաբերյալ հասկանալի, պարզ տեղեկատվական թերթիկով երեւացող տեղում հայտարարի, որ պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում ապրանքի վերադարձը կամ փոխանակումն ապահովել, որ դա չդառնա հայեցողական կամայականության պատճառ: Առաջին հայացքից պարզ կարգավորում է, բայց հասունացած ու անհրաժեշտ է: Շուտով դա ներկայացնելով ԱԺ, կստանանք մի կարգավորում, որ առօրյայում կպարզեցնի մեր քաղաքացիների կյանքը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր