Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

04 մայիս 2019 13:49

Ուշադրությո՛ւն. արտակարգ իրավիճակ Երևանում. Վեոլիա ջուրը հորդորում է

Ուշադրությո՛ւն. արտակարգ իրավիճակ Երևանում
Վեոլիա ջուրը նախապատրաստվում է հորդ անձրևներին

Բայց և երևանցիներին է հորդորում խուսափել անհարմար իրավիճակներից
Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երևանցիներին սպասում են լուրջ փորձություններ:
«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից» - հայտնում է նա տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր, հատկապես կեսօրից հետո, և մայիսի 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Ստեղծված իրավիճակում ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Դա պայմանավորված է նրանով, որ անձրևաջրերի հեռացման համակարգն ի սկզբանե նախատեսված չէ նման արտակարգ իրավիճակներում գոյացող մակերևութային մեծաքանակ ջրերի հընթացս հեռացման համար: Դրանից բացի, մայրաքաղաքի մի շարք տարածքներում անբավարար է այդ համակարգի թողունակությունը, իսկ որոշ թաղամասերում էլ այն ընդհանրապես բացակայում է: Նաև ռելևֆն է քաղաքում բարդ, որով պայմանավորված քաղաքի բարձրադիր հատվածներից անձրևաջրերը սրընթաց հոսում են դեպի ավելի ստորին հատվածներ և ավելացնում ծանրաբեռնվածությունը տեղի անձրևատարների վրա: Եթե այս ամենին ավելացնենք, որ անձրևաջրերն իրենց հետ հավաքում բերում են կենցաղային աղբը ու դրանով ճաղավանդակները փակում, ապա հասկանալի է դառնում, թե ինչու են առատ տեղումների ժամանակ մեզանում կուտակումներ առաջանում:
Ստեղծված իրավիճակում Վեոլիա ջուր ընկերությունը ձեռնարկում է միջոցներ անձրևաջրերի հեռացման համակարգի կանոնավոր աշխատանքի ապահովման համար: Մասնավորապես, սահմանվել է հերթապահություն, առանձնահատուկ ուշադրության ներքո են այս առումով քաղաքի առավել խոցելի վայրերը, տեխնիկան և վթարային բրիգադները պատրաստ են անմիջապես արձագանքելու արտակարգ իրավիճակներին:
Միևնույն ժամանակ, Վեոլիա ջուր ընկերությունը հորդորում է երևանցիներին այս օրերին հնարավորին ձեռնպահ մնալ անձրևային ժամերին երթևեկելուց, ինչպես նաև անձնական տրանսպորտ վարելուց՝ խուսափելու համար խցանումներից և անհարմար վիճակում հայտնվելուց:
Վեոլիա ջուր ՓԲԸ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր