Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»          Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր, հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում    

04 մայիս 2019 15:40

Քաղաքացին դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի

Քաղաքացին դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ ՓաշինյանիՔաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին  տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից: 

Ղալեչյանը պահանջել է դատարանից վարչապետ Փաշինյանին ստախոս և բարոյազուրկ ճանաչել, հայցվորից ներողություն խնդրել և փոխհատուցել բարոյական վնասի համար: 

Գործը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին, որն էլ մերժել է հայցը։ 

Քաղաքացին վերաքննիչ բողոք է ուղարկել: Խաչատուր Ղալեչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Քաղաքացիական վերաքննիչ դատարանը վերադրաձրել է: Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը կհամարվի դատարանում ընդունված:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր