Ինչպես են փրկել «Շերեմետևոյում» վայրէջք կատարելիս բռնկված օդանավի ուղևորներին.եռօրյա սուգ է հայտարարվել
ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Չիբիսը:
«Ցավոք, հաստատվել են վատթարագույն մտավախությունները: Հայտարարվել է, որ զոհվել է 41 մարդ: Այժմ ստուգվում են ցուցակները՝ պարզելու, թե Մուրմանսկից քանի բնակիչ է եղել»,-ասել է նահանգապետը:
Պաշտոնյան իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ նրանք 1-ական միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան, իսկ տուժածները՝ 500 000-ական ռուբլի:
Ականատեսը պատմել է, թե ինչպես են փրկել մայրաքաղաքային «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելիս բռնկված SSJ100 օդանավի ուղևորներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Նատալյա անունով կինը պատմել է, որ մյուս ուղևորների պես սպասելիս է եղել իր չվերթին, երբ պատուհանից նկատել է թռիչքուղում այրվող ինքնաթիռը:
«Այնուհետև այն կանգնեց մեր աչքի առաջ, մարդիկ բավականին արագ սկսեցին տարհանվել փչովի սանդուղքների օգնությամբ: Վարկյանաբար մոտեցան շտապ օգնությունը, հրշեջները, բոլորը սկսեցին մարել, մարեցին: Ներկա պահին արդեն ծուխ չկա: Բազմաթիվ չվերթներ և ժամանումներ հետաձգվել են»,- պատմել է կինը:
Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևոյում», և հենց վայրէջքի պահին էլ բռնկվել են օդանավի շարժիչները:
Քննչական կոմիտեն հաստատել է, որ կատարվածի հետևանքով մեկ մարդ մահացել է:
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ: Այդ մասին են վկայում «Яндекс.Расписания» ծառայության տվյալները, գրում է gazeta.ru-ն:
Երևանյան ժամանակով ժամը 09.18-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթ, 2-ն էլ չեղարկվել է:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, 7-ը՝ չեղարկվել:
«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 75 չվերթ: