Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է       Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո    

06 մայիս 2019 16:34

ԼՂ հիմնախնդրով փոխզիջումներ երբեք չեն լինի, մինչեւ մեզ չվերադարձնեն Արեւմտյան Հայաստանը

ԼՂ հիմնախնդրով փոխզիջումներ երբեք չեն լինի, մինչեւ մեզ չվերադարձնեն Արեւմտյան ՀայաստանըԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրով հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ երբեք չեն լինի փոխզիջումներ: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի: «Մենք պետք է միասնական մնանք ցանկացած դեպքում, իրադրության ցանկացած զարգացման դեպքում: Փոխզիջումներ չեն լինի, մինչեւ մեզ չվերադարձնեն Արեւմտյան Հայաստանը եւ մեզմից խլված մյուս տարածքները»,- շեշտեց Պետրոսյանը:
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն  անդրադարձավ նաև sՇուշիի ազատագրման կարևորությանը և այդ գործում մեծ դեր ունեցած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, նշեց, որ նա եղել է և կմնա ամենահայրենասեր ու սիրված զինվորականներից մեկը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։


Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել՝ սահմանադրական կարգը տապալելու համար։
«Սեյրան Օհանյանը դեռևս շարունակում է իր գործունեությունը և շատ դեպքերում նա օգնում է, թե մենք ինչ ենք անելու հետո։ Ինքը կամ մենք այն մարդկանցից չենք, ովքեր ժամանակին պայքարել են, հիմա մի կողմ քաշվել։ Օրինակ՝ Կոմանդոսը ժամանակին պայքարել է, ճիշտ է, այժմ Զինված ուժերում չէ, բայց իր խորհուրդներով ու գիտելիքներով բանակին օգնում է։ Սա այն տեղը չէ, որ, ասենք, որտեղ մենք չկանք, թող կործանվի, այս մտայնությունը մեր միջից պետք է հանենք»,- ասաց Ա. Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ հայրենասիրությունը չպետք է շփոթել քաղաքականության հետ, ուստի Սեյրան Օհանյանը հազարավոր մարդկանց կյանք է փրկել և երբեք ձեռք չէր բարձրացնի ու որևէ մեկի վրա գնդակ չէր ուղղի կամ նման հրաման չէր տա։
«Իմ կարծիքով՝ մարդուն պետք է դատել ոչ միայն անցյալի գործերով, այլև ներկայով։ Վստահ եմ, որ Սեյրան Օհանյանը հմուտ կանգնած է հայրենասիրության և հայրենանվիրման դիրքերում»,- հավելեց գեներել-մայորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր