Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

07 մայիս 2019 12:35

Տեսանյութ.Նախանձությունից վերտալյոտ չտրամադրեցին. Գագիկ Ծառուկյանի անեկդոտը՝ հայի ու ոսկե ձկնիկի մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անեկդոտ պատմեց հայի ու ոսկե ձկնիկի մասին. «Հայը ոսկե ձկնիկին բռնում ա, ձկնիկն ասում ա՝ ինչ ուզես կանեմ, ինձ բաց թող, մենակ քեզ ինչ տամ, հարևանիդ կրկնակի եմ տալու: Մտածում-մտածում ա՝ ի՞նչ ասի, ասում ա ՝ մի աչքս հանի....»:
Լրագրողի հարցին՝ արդյոք իր հանդեպ քաղաքական հետապնդում իրականացվո՞ւմ է, ասաց. «Ես չեմ ուզում այդպիսի բան մտածել, բայց նախանձողներ, չար մարդիկ կան, որ միշտ ուզում են դիմացինի համար վատ լինի»:
Ծառուկյանը նշեց, որ որպես պատգամավոր մեկ անգամ գնացել է Եվրախորհրդարան ու այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, 25-ին տարավ Արցախ. «Նախանձությունից վերտալյոտ չտրամադրեցին: Կարող էի 40-50-ը տանել: Տարել եմ, ցույց եմ տվել, թե ինչպես են խաղաղ ապրում, քաղաքի կենտրոնում Բակո Սահակիչը սեղան էր գցել, ու նրանք հիացած գնացին: Մինչ այդ պատկերացնում էին, որ Արցախում պատերազմ է, տանկեր են, մարդիկ կասկաներով են ման գալիս»:

Ծառուկյանը նշեց, որ դատարկ խոսել բոլորը կարող են, սակայն պետք է գործ անել. «Ցանկացած ոլորտ, որտեղ Ծառուկյանի ձեռքը կպել է ծաղկել է: Ամբողջ աշխարհն է վստահում ու հավատուևմ Ծառուկյանին»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր