Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

07 մայիս 2019 12:56

Քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել.ՍԴ-ի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին

Այսօր Սահմանադրական դատարանում գրավոր կարգով քննվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը: Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո խոսել է լրագրողների հետ՝ այդ իրավիճակն անվանելով աննախադեպ:
«Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերալ որոշումն առաջնային կայացվել էր հունիս-հուլիս ամիսներին: Այնուհետև Վերաքննիչ քրեական դատարանն Ազարյանի նախագահությամբ կայացրել էր որոշում, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է, հետևաբար` չի կարող կալանավորվել: Այնուհետև նոյեմբեր ամսին Վճռաբեկ դատարանը կրկին գործն ուղղարկում է Վերաքննիչ քրեական դատարան այն նույն կալանքի հարցով, որը բարձրաձայնվել էր հուլիս ամսին: Հենց քրեական դատավարության օրենսգրքի այդ նորմը, որը և վիճարկվում էր Սահմանադրական դատարանում, էությունն այն էր, որ չի կարող պրոցեսն այդքան երկար տևել, որ Վճռաբեկ դատարանն ինքը պետք է կայացնի վերջնական որոշում: Կալանքի հարցը Վճռաբեկից նորից Վերաքննիչ ուղարկել չեք կարող: ՍԴ որոշման էությունն էլ էր սա»:
Փաստաբանը նշեց՝ այս նոր հանգամանքը հարցականի տակ է դնում նոյեմբերի 30-ին կայացված որոշումը, այն պետք է  վերանայվի: Թե կոնկրետ ինչպիսի ընթացակարգով, փաստաբանը դժվարացավ ասել` շեշտադրելով, որ ՀՀ քրեական դատավարության և քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր