Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 մայիս 2019 15:17

Մտավախություն ունեք, որ Սերժ Սարգսյանը նորից կդառնա վարչապե՞տ

Հենց Դավիթ Սանասարյանի նկատմամբ գործ հարուցեցին, ձեր մի  հատվածը՝ խորհրդարանական, արտախորհրդարանակ և քաղաքացիական հասարակության մեր գործընկերները, սկսեցիք պնդել, որ գործը վերցվի ԱԱԾ-ի քննչական մարմնից և հանձնվի ՀՔԾ-ին: Բա որ մենք ասում էինք ԱԱԾ-ն քննչական մարմին չպետք է ունենա, ինչո՞ւ չէիք ձայն հանում, թե սպասում էիք, որ ձեր հրոխպոր տղու վրա գործ հարուցեն, որ հիշեք նման բան կա: Խորհրդարանում կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկան ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 
 
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, պետք է դուրս գան վարչապետի ենթակայությունից և դառնան նախարարություններ։ «Հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, երբ ասաց՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, բայց հիմա այս դահլիճում ձեր կողմից դավաճանվում են այդ թեզիսները»,- դիմելով «Իմ քայլին»՝ ասաց Մարուքյանը: «Ձեր ելույթներից տպավորություն ստացա, որ դուք մտավախություն ունեք, թե Սերժ Սարգսյանը, հնարավոր ա, նորից դառնա ԱԱԾ պետ, հետո վերամիավորի ոստիկանությունը, դառնա ԱԱԾ-ի և ոստիկանության պետ, հետո՝ Պաշտպանության նախարար, հետո՝ վարչապետ, հետո՝ նախագահ, հետո՝ վարչապետ... Ժողովուրդ ջան, էս ի՞նչ ա: Էդ վտանգները հիմա ձեզ են սպառնում, Սարգսյանն անվերադարձ գնացել ա: Ասում եք՝ Սարգսյանն այն ժամանակ ԱԱԾ-ի ղեկավար ա եղել, դրա համար դա պետք չի դարձնել նախարարություն, բայց դա ի՞նչ ասելու բան ա»,- շարունակեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ դեմ են քվեարկելու նախագծին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր