Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ.Սահմանազատումը Տավուշից ենք սկսել պատերազմը բացառելու համար          Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են       Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում…    

08 մայիս 2019 14:37

Տեսանյութ. Հաղորդակցության ուղիներ են հաստատվել իմ և Ադրբեջանի նախագահի միջև. պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում

Ադրբեջանը վերջին ուղիղ 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի: Իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարվածության աճին և Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու հնարավորությանը:

«Եթե կրակոցներ են հնչում ամեն օր, նշանակում է, որ մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք: Վերջին օրերին լարում է զգացվում, բայց, ընդհանուր առմամբ, կայունությունը և հանդարտությունը, որ կար, պահպանվում է»,- ասաց նա:
Նա հիշատակեց, որ հաղորդակցության ուղիներ են հաստատվել իր և Ադրբեջանի նախագահի միջև: «Հիմա ես փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիաներ, մտահոգություններ ենք փոխանակում, և այդտեղ իհարկե կան նաև փոխադարձ մեղադրանքներ: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում»,- ասաց նա:

Քանի դեռ հարցը կարգավորված չէ, ըստ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու մոտեցումը չի փոխվելու: Նրա խոսքով՝ ինքը, ՊՆ-ն այդ փաստը ի գիտություն է ընդունում:
«Մենք նաև կարծում ենք, որ Վիենայի հայտարարությանը բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան: Իսկ այնտեղ մենք ամրագրել ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և ամրապնդվի:  Հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ  է տեղի ունենում: Արդյոք կողմերից որևէ մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնելու իրավիճակը, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ապակայունանում իրավիճակը: Չնայած ես չէի անվանի դա ապակայունացում, ես դա կանվանեի որոշակի օրերին որոշակի միջադեպերի արձանագրում: Ադրբեջանական կողմը ևս մեզ որոշակի ինֆորմացիա է փոխանցում, որ իրենք էլ որոշակի մտահոգություններ ունեն, և դեպքեր են արձանագրվում: Փոխադարձ մեղադրանքներ կան, հիմա մենք աշխատանքային կարգով պետք է հասկանանք: ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով փորձում ենք այդ կոմունիկացիաները ապահովել և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր